Եվրախորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ համաձայնագրին
Եվրախորհրդարանն այսօր ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձևին, որը կոչ է անում Բրյուսելին՝ աջակցել Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումներին, ընդարձակել համագործակցությունը Փաշինյանի կառավարության հետ և օգնել, որ նոր իշխանությունը իրականություն դարձնի հայաստանցիների ակնկալիքներն ու պահանջները:
Ավելի վաղ, երեկ, փաստաթղթերի քննարկման ժամանակ ԵՄ արտգործնախարար ֆեդերիկա Մոգերինին ընդգծել էր՝ համագործակցության նոր համաձայնագիրը պատմական փաստաթուղթ է և կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար: «Սա համագործակցություն է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն, և առաջին հերթին հանուն մեր՝ Հայաստանի ու Եվրամիության քաղաքացիների, նրանց համար տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, առավել լավ ու ամուր ժողովրդավարության: Սա համագործակցություն է, որը թույլ կտա հասնել վերջին ամիսներին հայ ժողովդրի կողմից բարձրաձայնված պահանջներին»,-ասել է Ֆեդերիկա Մոգերինին:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատարը նաև տեղեկացրել է՝ անցած ամիս առաջին հանդիպումն է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հանդիպումն անցել է շատ ջերմ: «Մմթնոլորտը չէր կարող լինել ավելի դրական, բարեկամական ու կառուցողական»,-պատմել է Մոգերինին, հավելելով․ «Հայաստանի նոր արտգործնախարարը ներկայացրեց իրենց բարեփոխումների շատ հավակնոտ օրակարգն ու արդեն իսկ կատարված քայլերը կոռուպցիայի դեմ, և մենք պատրաստ ենք հնարավորինս ընդարձակ աջակցություն տրամադրել նրանց»:
«Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո կներդնի Հայաստանում՝ աջակցելու մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը՝ սկսած գործարար միջավայրի բարելավումից մինչև էներգետիկ ոլորտի արդյունավետության բարձրացում: Եվ մենք պատրաստ ենք օգտագործել նաև մեր նոր ինվեստիցոն ծրագիրը՝ խթանելու մասնավոր ներդրումները Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակութուն ունեցող ճյուղերում»,-նաև ասել է Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա պնդմամբ՝ շատ կարևոր է աջակցել հատկապես Հայաստանում սպասվող արտահերթ ընտրություններին: «Դրանք պետք է հաշվի առնեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներն ու վայելեն ժողովրդի վստահությունը»,-հայտարարել է Եվրամիության արտգործնախարարը՝ եվրոպացի պատգամվորներին կոչ անելով աջակցել Հայաստանին փորձագիտական խորհուրդներով ու դիտորդական առաքելությամբ:
Մոգերինիից բացի ելույթ են ունեցել նաև շուրջ երկու տասնյակ եվրոպացի պատգամավորներ: Բոլորն էլ անխտիր ողջունում էին Հայաստանի նոր կառավարությանն ու ժողովրդին՝ անցնում իշխանափոխության համար: «Ամիսներ առաջ ես էլ չէի հավատում Փաշինյանի հաջողությանը»,-խոստովանել է Հայաստանի հարցով համազեկուցող Լասլո Տոկեշը, հավելելով․ «Այսօր, սակայն, անկախության հռչակումից շուրջ երեք տասնամյակ անց, Հայաստանի պատմության մեջ նոր էջ է սկսվել, և մենք պետք է նրանց կողքին լինենք ու աջակցենք՝ նոր համաձայնագրի հիման վրա»:
Եվրամիություն-Հայաստան նոր՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերին՝ Ասոցացման համաձայնագրի փոխարեն, որը տապալվել էր Եվրասիական տնտեսական միություն մտնելու՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշումից հետո: Փաստաթուղթը նախատեսում է արտոնյալ պայմաններ տրամադրել հայաստանցի գործարարներին Եվրոպայի հարուստ ու ապահովված շուկայում, աջակցել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության ակտիվացմանը: «Հայաստանի ժողովուրդն իր ձեռքն առավ իր ճակատագիրը, ժամանակն է, որ մենք էլ մեր հանձնառությունները կատարենք»,- հայտարարել է բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմը:
«Շատ կարևոր է, որ հիմա մենք հնարավորինս ընդարձակ աջակցություն ցուցաբերենք հայաստանցիներին, որոնք գործելով իրենց սեփական օրենքների համաձայն և չխախտելով Սահմանադրության տառն անգամ, ցույց տվեցին աշխարհին, թե ինչպիսին են ուզում տեսնել իրենց ապագան: Այս համաձայնագրով մենք հնարավորություն ունենք աջակցել, որ նրանց ցանկություններն ու նպատակներն իրականություն դառնան, և ես շատ ուրախ եմ լսել, որ Եվրամիության կառավարությունն էլ, ի դեմս արտգործնախարար Մոգերինիի, պատրաստ է անել ամեն հնարավորը՝ աջակցելու Հայաստանին»,-նաև ասել է պատգամավորը:
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ՝ հուլիսի 10-11-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ նախատեսված են հանդիպումներ Եվրամիության բարձրաստիճան պաշոտնյաների ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ:

Աղբյուրը՝ Ազատություն