Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ով Թբիլիսիի օդանավակայանում թունավոր հեղուկ է տարածել
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու, որը մեղադրվում է թունավոր հեղուկ տարածելու մեջ, ինչի հետևանքով մարդիկ են թունավորվել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, սակայն ՊԱԾ-ը դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել ժամեր առաջ:
«Հետաքննությունը պարզել է, որ Դիմիտրի Բ-ն 2018 թ. հուլիսի 2-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում առողջության համար վտանգավոր նյութ պարունակող հեղուկ է տարածել: Հետաքննությունը վարում է պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը»,-նշված է ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Թբիլիսիի օդանավակայանի լրատվական ծառայությունը հաստատում է, որ թունավորված անձինք օդանավակայանի աշխատակիցներն են:

Աղբյուրը՝ aliq.ge