Լրահոս

05.07.2018 09:56


ՃՏՊ Վանաձորում և Իջևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Վանաձորում և Իջևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 5-ին, ժամը 00:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Է. Գ., 1988 թ.) ու «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ., 1992 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ն. Ս., 2014 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

***

Հուլիսի 4-ին, ժամը 17:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Սևան ավտոճանապարհին` Սևանավանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 67-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., 1990 թ.) և «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., 1985 թ.) ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Գ. Խ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը