Դոն Պիպոն կմնա կալանքի տակ. Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ է մնացել
Վերաքննիչ դատարանը նախօրեին մերժել է Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանից:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել է հունիսի 19-ին, նույն քրեական գործով ձերբակալվել են 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են, սակայն նրանք ազատ են արձակվել՝ ձերբակալման պահից 72 ժամը լրանալուց հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել տեղեկացնելով, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանի՝ Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: