Աշխարհ

05.07.2018 17:19


Թուրքիան Ուկրաինային կվաճառի անօդաչու թռչող սարքեր

Թուրքիան Ուկրաինային կվաճառի անօդաչու թռչող սարքեր

Անկարայում տեղի է ունեցել թուրք-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նիստ։

Դրա ընթացքում ստորագրվել է պաշտոնական Կիևին թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման և համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ հուշագիր։ Իր հերթին թուրքական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ուկրաինական «Ան-178» բեռնատար ինքնաթիռների գնման հարցում:

Բացի վերոնշյալ ԱԹՍ-ներից, թուրքական կողմը Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կմատակարարի առաջատար տեխնոլոգիաներ ու կապի ոլորտում ծրագրային ապահովումներ։

Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել թուրք-ուկրաինական հատուկ բյուրո, որը կզբաղվի զրահապատ մեքենաների շարժիչների արտադրությամբ։

Քննարկվել է նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ, տանկեր արտադրելու հարցը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը