Լրահոս

06.07.2018 00:16


Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «գլխի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Հայրապետյանն է։ Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Իսակովի պողոտայում իրեն անծանոթ անձի կողմից անհիմն ծեծի ենթարկվելու հետևանքով։ Մինչ բժիշկները կպայքարեին նրա կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 22։20-ի սահմաններում Իսկաովի պողոտայի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում, և Գ. Հայրապետյանի հետ վիճաբանել, այնուհետև նրան ծեծի ենթարկող կասկածյալը դեպքի վայրից հեռացել է Mercedes մակնիշի 10 DZ 045 համարանիշի ավտոմեքենայով։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչ Ասատրյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող է։

Այս խորագրի վերջին նյութերը