Ինչպես Հայաստանի «ամենահնազանդ աղջիկները» հեղափոխություն արեցին․ քննարկում Վաշինգտոնում (տեսանյութ)
«Այս հնազանդ աղջիկները դարձան ամենաանհնազանդ աղջիկներն, ովքեր փողոց էին փակում»,-Վաշինգտոնի ազգային պուրակում պատմելով հայկական թավշյա հեղափոխության մասին, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն ընդգծում է՝ այս հեղափոխությունը բազմաթիվ ավանդական ստերեոտիպեր քանդեց:
«Քանդվողներից մեկը դա աղջիկների անհնազադությունն էր: Ընդհանրապես, Հայաստանում ավանդաբար ընդունված է, որ աղջիկները պետք է լինեն համեստ եւ հնազանդ իրենց տղամարդուն, սակայն, այս դեպքում աղջիկները շուռ տվեցին հնազանդության կոնցեպցիան եւ նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում»:
Քննարկմանը մասնակցող «հեղափոխության նկարիչ», գեղագրիչ Ռուբեն Մալայանը հիշեցնում է՝ թավշյա հեղափոխության մարտկոցը երիտասարդ սերունդն էր՝ 18-21 տարեկան երիտասարդները, ում այնուհետեւ մնացին նրանց ծնողները: Հայկական թավշյա կամ սիրո հեղափոխությունը դուրս է բոլոր նորմերից, նշում է Ռուբեն Մալայանը, նույնիսկ դրա հայտնի «դուխով» կարգախոսն էր տարբերվում:
««Դուխով»-ը կարծես դարձավ ազգի ժառանգություն, չնայած շատ կարծիքներ են հնչում, ասում են՝ հայերեն բառ չէ: Բայց, ամեն դեպքում, ամեն լեզու կենդանի լեզու է: Պարզ է, որ սլենգ է, գրագետ հայերեն չէ, բայց՝ կա»:
Քննարկումից հետո հավաքվածները նշում էին՝ Հայաստանի եւս մի երանգին ծանոթացան, տեսան որ հայերը ոչ միայն առաջինը քրիստոնեությունն ընդունած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են, այլեւ՝ որ ունեն փայլուն երիտասարդներ:
Հայաստանի վերաբերյալ քննարկումներն անցել են Վաշինգտոնում կազմակերպված Սմիթսոնիան հաստատության փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված է Հայաստանին եւ Կատալոնիային:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն