Լրահոս

06.07.2018 20:15


Հագուստի խանութից գողություն է կատարվել

Հագուստի խանութից գողություն է կատարվել

Հունիսի 26-ին, ժամը 3.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1978 թ. ծնված Սուրեն Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 2.40-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով, Միկոյան փողոցի 8/3 հասցեում գործող խանութից գողացել են հագուստեղեն:
Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 8.55-ին, Սարի թաղի 18-րդ փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1994 թ. ծնված Արսեն Բ.-ն և 2000 թ. ծնված Արտյոմ Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը