Սուրբ Գեղարդի կոթառի միջից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդին. մանրամասներ (տեսանյութ)
Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով Գեղարդի կոթառի միջից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է իրեն՝ փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս մասին ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրելով Սուրբ Գեղարդը: «Այն 18-րդ դարի 60-ական թվականներից պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց հայրապետերի հատուկ հսկողության ներքո»,-ասաց Տեր Ասողիկը:
Նա նշեց, որ Գեղարդի վրա երկու սուրգուչե կնիքներ կան, որոնք դրոշմվել են Սուրբ Գեղարդին Դավիթ Հինգերորդ և Դանիել Առաջին ամենայն հայոց կաթողիկոսների կողմից (19-րդ դար), որպեսզի բուն Գեղարդը կարողանանք տարբերակել կրկնօրինակից, որը պատրաստվել է 18-րդ դարի ընթացքում զուտ ապահովության համար: «Սուրբ Գեղարդը հատուկ պահոցից հատուկ կարգով դուրս է բերվում Մյուռոնօրհնության առիթով, և արդեն չորս տարի է Վեհափառ Հայրապետի հատուկ տնօրինությամբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել Հայոց առաջին լուսավորիչների՝ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղեմիոսի հիշատակի օրը»,-նշեց նա:
Տեր Ասողիկը տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի բացառիկ տնօրինությամբ վաղը ժամը 11։00-ին Մայր Տաճարում զետեղվելու է Սուրբ Գեղարդը, որպեսզի հավատացյալներն այցելեն և հնարավորություն ունենան հպվելու, ինչպես նաև Սուրբ Գեղարդի զորությամբ զորեղանալու։