Լրահոս

07.07.2018 12:10


Մեղրու «Լիճքվազ» կոչվող տարածքում ոսկու հանքաքարով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Մեղրու «Լիճքվազ» կոչվող տարածքում ոսկու հանքաքարով բարձված բեռնատարը կողաշրջվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մեղրիի տարածաշրջանի «Լիճքվազ Թեյ» անվամբ ոսկու հանքում հանքաքարով բարձված HOVO մակնիշի 707 VO 10 համարանիշի ինքնաթափ բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի՝ 30-ամյա Յոլդաշև Վալտաբաևիչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոսկու հանքաքարով բարձված բեռնատարը պետք է տեղափոխվեր Կապանի արտադրամաս, սակայն դեռևս անհայտ պատճառներով ճանապարհին արգելակները խափանվել են, ինչն էլ պատճառ է դարձել, որ վարորդը չկարողանա կառավարի ավտոմեքենան ու բախվել է լեռան ստորոտին և կողաշրջվել։ Նրան օգնության են հասել իր գործընկերներ՝ Քաջարանի բնակիչներ, 35-ամյա Առնակ Բաբայանը և 46-ամյա Վարդան Գրիգորյանը։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը