Նախիջևանում 3 ադրբեջանցի զինծառայող մահացել է, 11-ը՝ վիրավորվել
Երեք ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս 11-ը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Նախիջևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, երբ զինծառայողները վերադառնում էին Հայաստանին սահմանակից Գյուննութ գյուղում մարտական հերթապահությունից:
Ադրբեջանը վերջերս հաղորդում է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների, հայկական զինված ուժերից շուրջ 11 հազար հեկտար տարածք ետ գրավելու, նոր դիրքեր տեղակայելու մասին, ինչը հայկական կողմը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես իրենց տարածքում:
Հուլիսի 1-ին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ հայկական Զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի դիրքերից մեկը հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է։

Աղբյուրը՝ Ազատություն