Այսօր հանդիպեցի իմ ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին։
Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր փոխգործակցության, այնպես էլ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք վերահաստատեցինք անվտանգության և պաշտպանական ոլորտներում մեր երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապհովումն ու ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր: Միաժամանակ, գործընկերոջս հայտնեցի իմ մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության և սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք նաև ընթացիկ մի շարք ծրագրեր` վստահություն հայտնելով, որ պատրաստակամ ենք հետևողականորեն աշխատել դրանց ուղղությամբ։ Հանդիպումն անցավ փոխադարձ վստահության և կառուցողական մթնոլորտում։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի հետ
Այսօր հանդիպեցի իմ ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին։
Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր փոխգործակցության, այնպես էլ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք վերահաստատեցինք անվտանգության և պաշտպանական ոլորտներում մեր երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապհովումն ու ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր:
Միաժամանակ, գործընկերոջս հայտնեցի իմ մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության և սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք նաև ընթացիկ մի շարք ծրագրեր` վստահություն հայտնելով, որ պատրաստակամ ենք հետևողականորեն աշխատել դրանց ուղղությամբ։
Հանդիպումն անցավ փոխադարձ վստահության և կառուցողական մթնոլորտում։
Անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից