Լրահոս

07.07.2018 21:24


Տավուշում ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է ԱԺ նախկին պատգամավորի 36-ամյա ազգականը

Տավուշում ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է ԱԺ նախկին պատգամավորի 36-ամյա ազգականը

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Գետահովիտ գյուղից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մանվել Քոքոբելյանն է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահվան հանգամանքները, ինչպես նաև հոսանքահարման մասին տեղեկությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը