Լրահոս

07.07.2018 21:34


Գեղարքունիքում 22–ամյա վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել 9–ամյա երեխայի

Գեղարքունիքում 22–ամյա վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել 9–ամյա երեխայի

Այսօր՝ հուլիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Սարգսյանը իր վարած УАЗ մակնիշի 35 MՏ 569 համարանիշի ավտոմեքենայով Լճաշեն գյուղի կենտրոնական փողոցում «Մարիետա Սաֆարյան» ԱՁ-ի դիմաց ճանապարհի բանուկ հատվածում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 9-ամյա Աշոտ Բաբայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը