Լրահոս

08.07.2018 07:48


Այսօր Վարդավառ է

Այսօր Վարդավառ է

Քրիստոսի պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն իր նիստում այդպես էլ չքննարկեց այս երկուշաբթին ոչ աշխատանքային սահմանելու հարցը։ Հետևաբար, երկուշաբթին աշխատանքային օր է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը