Հուլիսի 8-ին, ժամը 16։17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում մոտորանավակը անսարքության պատճառով մնացել է լճում. ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները:
Փրափրկարարները մոտորանավակը (1 ուղևոր) դուրս են բերել ափ:
***
Հուլիսի 8-ին, ժամը 15։57-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ ափից մոտ 300 մետր հեռավորության վրա ջրային հեծանիվը անսարքության պատճառով չի կարողանում մոտենալ ափին:
Ջրափրկարարները 1-րդ հանրային լողափի ափին են մոտեցրել հեծանիվը (2 ուղևոր):
***
Հուլիսի 8-ին, ժամը 14:15-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել:
Ջրափրկարարները 2-րդ հանրային լողափում գտել են Վ. Տ.-ին (2016թ.) և հանձնել ծնողներին։
***
Հուլիսի 8-ին, ժամը 13։21-ին Սևանա լճի «Ֆլամինգո» լողափնյա հանգստի գոտում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել:
Ժամը 13։17-ին ջրափրկարարները լողափի տարածքում գտել են Մ. Մ.-ին (2014 թ.) և հանձնել ծնողներին։
Սևանա լճի լողափերում երեխաներ են կորել