Լրահոս

09.07.2018 14:43


Լրատվամիջոցները հայտնում են Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին (տեսանյութ)

Լրատվամիջոցները հայտնում են Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին (տեսանյութ)

Հայկական լրատվամիջոցները հայտնում են այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ը փորձում է ճշտել տեղեկության իսկությունը:

***

«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր թիմին պաշտոնապես տեղեկացրել է իր հրաժարականի մասին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ դեռ մի քանի շաբաթ առաջ տեղեկացրել էր, որ Տարոն Մարգարյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը. «Պաշտոնապես հայտարարությունը կարծում եմ կլինի օրվա ընթացքում»:

Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցությունից հեռախոսազանգերին պատասխանեց խմբակցության փորձագետ Արթուր Շիրինյանը, ով նշեց, որ այս պահին խմբակցության անդամները տեղում չեն, իսկ ինքը տեղյակ չէ քաղաքապետի հրաժարականից:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գեւորգյանի հեռախոսահամարն անջատված է, չի պատասխանում նաեւ հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսը:

***

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը:

«Նա ընդամենը շնորհակալություն է հայտնել համատեղ գործունեության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոզա Սիրունյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե նրա խոսքում եղե՞լ են հրաժեշտի շեշտադրումներ, Ռոզա Սիրունյանը նշեց, որ ոչ:

«Ավելին ոչինչ չեմ կարող ասել, եթե հրաժարականի հետ կապված ինչ-որ բան լինի, ինձնից շուտ կիմանաք այդ մասին»,-ասաց Ռոզա Սիրունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը