Աշխարհ

09.07.2018 19:20


Թուրքիան կստանձնի շուրջ 30 երկրի աղբի վերամշակման աշխատանքները

Թուրքիան կստանձնի շուրջ 30 երկրի աղբի վերամշակման աշխատանքները

Թուրքիայում աղբի վերամշակմամբ զբաղվող «Invest Trading Consulting» (ITC) ընկերությունը մտադիր է ձեռք բերել և վերամշակել շուրջ 30 երկրի աղբի պաշարները։

ITC տնօրենների խորհրդի նախագահ Ալի Քանթուրը տեղեկացրել է, որ իրենք արդեն այդ նպատակով բանակցություններ են սկսել Զամբիայի, Պակիստանի, Հնդկաստանի, Կատարի, Մարոկկոյի և մի շարք այլ երկրների հետ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ներդրումներ կկատարվեն արտերկրում թափոնների վերամշակման աշխատանքներում։

Քանթուրը նշել է, որ աշխարհի երկրների 70 տոկոսում, այդ թվում նաև Թուրքիայում, բոլոր տեսակի թափոնները հավաքվում են առանց տեսակավորման։ Միայն Եվրոպայում, Ամերիկայում և Ճապոնիայում է, որ մարդիկ իրենց տներում արդեն տեսակավորում են աղբը։

ITC տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ Թուրքիայում օրական շուրջ 80․000 տոննա աղբ է հավաքվում, այլ կերպ ասած՝ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր 1կգ աղբ է թափում։ Նրա խոսքով՝ այդ քանակությամբ աղբը վերամշակելու դեպքում կարելի է շուրջ 600 մեգավատ էլեկտրաէներգիա ստանալ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը