Աշխարհ

09.07.2018 21:18


Կարսում գանձ որոնողները լրջորեն վնասել են հնամենի եկեղեցի

Կարսում գանձ որոնողները լրջորեն վնասել են հնամենի եկեղեցի

Թուրքական լրատվամիջոցները (Milliyet, Karar) հայտնում են, որ Կարսից 13 կմ հեռավորության վրա, Մեզրա (Մեծրա) գյուղի մոտ Կարս գետի ափամերձ եկեղեցին ենթարկվել է գանձագողերի անխնա հարձակմանը:

Ըստ տարածված տեղեկության՝ գանձագողերն այնպես են փորել եկեղեցին հիմքը, վնասել պատերն ու շրջակայքը, որ շինությունն վերջնական փլուզման վտանգի առջև է հայտնվել:

Թեև թուրքական կայքերը չեն նշում, թե ինչ եկեղեցի է, սակայն եկեղեցու տեղագրությունը հուշում է, որ խոսքը Կարսի Մեծրա հայկական գյուղի մոտ գտնվող հայկական եկեղեցու մասին է:

Այս խորագրի վերջին նյութերը