Լրահոս

10.07.2018 14:48


Երևանում 24–ամյա վարորդը Isuzu մակնիշի հրշեջ ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը

Երևանում 24–ամյա վարորդը Isuzu մակնիշի հրշեջ ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պետրոսյանը իր վարած Isuzu 35 00 ԼIT մակնիշի 335 VV 01 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Պետրոսյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում և վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը