Ֆրանսիան հաղթեց երկու տարի պարտություն չկրած Բելգիային (տեսանյութ)
Ավարտվեց ԱԱ-2018-ի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը:
Միմյանց դեմ էին մրցում Ֆրանսիայի և Բելգիայի ընտրանիները: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով ի օգուտ Ֆրանսիայի:
Հանդիպումն անցավ գերլարված պայքարում: Դինամիկ խաղի առաջին խաղակեսում սակայն գոլեր չարձանագրվեցին: Հանդիպման 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին գրավեց բելգիացիների դարպասը:
Չնայած` ընդունած գոլից հետո Բելգիան անդադար գրոհում էր, բելգիացիները չկարողացան փրկել խաղը:
Ֆրանսիայի ընտրանին վաստակեց եզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի Անգլիա-Խորվաթիա զույգի հաղթողի հետ:

Աղբյուրը՝ armsport.am