56-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է «Հրազդան» երկաթբետոնե ցուցանակի մեջ. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ղազար Աթանիսյանը իր վարած BMW մակնիշի 21 ՍR 112 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե կոնստրուկցիայով տեղադրված «Հրազդան» ցուցանակին և հայտնվել ձորակում՝ բախվելով հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն այդ պահին նշված հատվածով անցնող մի քաղաքացի իր ավտոմեքենայից դուրս է բերել կրակմարիչը, մարել մեքենայում առաջացած հրդեհը, որից հետո մեքենայի մեջ գտնվող վիրավորներից մեկին դուրս է բերել։
Բախման արդյունքում վնասվել է ցուցանակը, այն հիմքից տեղաշարժվել է, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել վարորդի համագյուղացի՝ 50-ամյա Սարո Խլղաթյանը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։