Լրահոս

12.07.2018 13:57


Նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

Նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը