Լրահոս

13.07.2018 10:18


Վերին Գետաշենի գյուղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղապետարանի ֆինանսիստի ու գյուղապետի օգնականի միջև

Վերին Գետաշենի գյուղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղապետարանի ֆինանսիստի ու գյուղապետի օգնականի միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ հուլիսի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ին Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Մուրադ Մուրադյանը ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ ժամը 09։00-ի սահմաններում գյուղապետարանի իր աշխատասենյակում կենցաղային հարցերի շուրջ ինքը վիճաբանություն է ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 45-ամյա ԱնդրանիկՄուրադյանի հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մուրադյանը հայտնել է, որ վիճաբանության արդյունքում Ա. Մուրադյանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մուրադյանն աշխատում է նույն գյուղի գյուղապետարանում՝ որպես ֆինանսիստ, իսկ Ա. Մուրադյանը նույն գյուղապետի օգնականն է։ Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները որոնում են կասկածյալ Ա. Մուրադյանին։

Այս խորագրի վերջին նյութերը