ՊԵԿ-ը քրեական գործեր է հարուցել Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի գազալցակայանների նկատմամբ (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ գազալցակայաններում ստուգումների արդյունքում շուրջ 8 կազմակերպության մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել։
«Մհեր Սեդրակյային պատկանող գազալցակայանում` 18 մլն դրամի խախտում, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում։ Ամենաքիչ խախտումներ հայտնաբերվել են Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում։ Խախտումների ցանկի մեջ կան Գագիկ Ծառուկյանի անունը, Հովիկ Աբրահամյանի անունը չկա։ Քրեական գործ է հարուցվել բոլոր կազմակերպությունների նկատմամբ, ու եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։ Պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել նրան, այլ ոչ թե կալանավորել, քանի որ նա պոտենցիալ հարկ վճարող է»,-ասել է Դ․Անանյանը։
Ինչ վերաբերում է «ՆորՖոլք» ընկերությանը, ապա այն լուծարման փուլում է.
«Հաջորդ շաբաթ ընկերության լուծարման ակտը կավարտենք ու մինչեւ ամսվա վերջ էլ այս ընկերությունը կավարտի իր գործունեությունը։ Մենք ունենք առաջարկություններ Կառավարությանը. նոր բրոքերական կազմակերպություն կլինի` պետական մասնաբաժնով, որը մաքսային միջնորդություններով կզբաղվի, սակայն այն չի լինի պետական վերահսկողությամբ։ Ցավոք, դեռ մեր քաղաքացիներն իրենք ամբողջությամբ չեն կարող պատասխանատվություն կրել մաքսային ձեւակերպումների համար»։

7or.am