Լրահոս

13.07.2018 20:08


Օտարերկրացին բերման ենթարկվեց «Բավրա» սահմանային անցակետից

Օտարերկրացին բերման ենթարկվեց «Բավրա» սահմանային անցակետից

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 04.11-ին, «Բավրա» սահմանային անցակետից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1963 թ. ծնված Գեորգի Չ.-ն, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /Ծանր մարմնական վնասվածք պատճառել/:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը