Աշխարհ

13.07.2018 15:48


Իրականացել է Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը

Իրականացել է Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը

Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերություն ընկերության (TAI) և Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է թուրքական արտադրության 30 միավոր «T-129 Atak» հարվածային ուղղաթիռների վաճառքի մասին համաձայնագիր:

Այս համաձայնագրի կնքումով իրականություն դարձավ մեկանգամյա արտահանման տեսանկյունից Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը:

Նշյալ համաձայնագրի շրջանակներում Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերական ընկերությունը բացի վաճառքից ապահովելու է նաև բեռնափոխադրումների, պահեստամասերի մատակարարումը և տեխնիկական անձնակազմի վերապատրաստման կուրսերի անցկացումը:

Հիշեցնենք, որ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռներն արտադրվել են Թուրքիայի զինված ուժերի պատվերով, թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների համատեղ ջանքերով՝ հիմք ունենալով իտալական Agusta A129 ուղղաթիռների մոդելը:

«T-129 Atak» ուղղաթիռների վրա դրված է ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել թիրախին և ոչնչացնել։ Կարող են օդում մնալ 2.5 ժամ, անցնել 270կմ տարածք։ «T-129 Atak»-ը հնարավորություն ունի թռչել չափազանց ցածր բարձրության վրա և իրականացնել բարդ խուսանավումներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը