Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցապետին և շահել դատը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ երեք առանձին դատական հայց էր ներկայացրել:
Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը տեղեկացնում է, որ դատարանը բավարարել է բոլոր երեք հայցերն ու որոշում է կայացրել ընդդեմ Քըլըչդարօղլուի՝ ընդառաջելով նախագահ Էրդողանի բարոյական փոխհատուցում ստանալու պահանջին:
Ըստ այդմ՝ Քըլըչդարօղլուն պարտավորվել է ընդհանուր առմամբ 95.000 թուրքական լիրա (մոտ 20.000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել:
Այդընը հավելել է նաև, որ հույս ունի՝ նման որոշումները կնպաստեն անձնական վիրավորանքներով չառաջնորդվող ընդդիմություն ձևավորելուն:

Աղբյուրը՝ ermenihaber.am