Լրահոս

14.07.2018 08:35


Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,680,695 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,680,695 ԱՄՆ դոլար
Հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,680,695 ԱՄՆ դոլար 481.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99,383,674 ԱՄՆ դոլար 482.59 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,500,000 դոլարի առք և վաճառք 481,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,762,093 եվրո 562.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,498,876 եվրո 566.18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,639,526,239 ՌԴ ռուբլի 7.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 622,793,816 ՌԴ ռուբլի 7.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.7 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը