Աշխարհ

14.07.2018 13:00


22-ամյա հայ երիտասարդ է սպանվել Թբիլիսիում (տեսանյութ)

22-ամյա հայ երիտասարդ է սպանվել Թբիլիսիում (տեսանյութ)

Թբիլիսիի իր տան մոտ դաժան կերպով սպանվել է 22-ամյա Գևորգ Սարգսյանը: Այս մասին հայտնում է rustavi 2 հեռուստաընկերությունը։

Սպանությունը կարավել է 15 հոգուց բաղկացած խմբի կողմից․ երիտասարդը դանակի 22 հարված է ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին։

Գևորգ Սարգսյանի ընտանիքի անդամները չեն բացառում, որ հարձակումը կարող է կապված լինել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման հետ։

Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու մեքենայով մի խումբ մարդիկ մոտենում Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։

Դեպքի առիթով դեռևս ձերբակալվածներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը