Լրահոս

14.07.2018 13:58


Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է քաղաքացու դին

Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է քաղաքացու դին

Հուլիսի 14-ին, ժամը 08:00-ին Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Կարենիս գյուղի ՀԷԿ-ի ճնշման կայանի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 11:58-ի սահմաններում Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է Հ. Օ.-ի (2001 թ.) դին:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

***

Հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 16:00-ին Չարենցավանի ջրամբարում ջրափրկարարները շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ (սուզումներ): Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը