Աշխարհ

14.07.2018 22:34


Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է.

«Մենք մեծ հույսեր ենք կապում Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի և անձամբ Ձեզ հետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք անհամբերությամբ ենք սպասում հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը` համապատասխան միջազգային իրավունքի նորմերին, մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը