Տիգրան Բալայան․ «Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել» (տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Բրյուսելում կայացած արտգործնախարարների հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել:
«Շեշտեմ, որ արտգործնախարարների հանդիպումը ճանաչողական էր»,-հավելել է նա՝ նշելով, որ այդ հանդիպմանը պայմանավորվածություն է եղել, որ կոնտակտը շարունակական լինի․
«Կարող եմ միայն ասել, որ կա պայմանավորվածություն կոնտակտները շարունակվելու: Ինչպես նաև կար տեսակետ, որը հնչեցվել է ոչ պաշտոնական մակարդակում, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, պետք է դադար տալ և դրանից հետո շարունակել: Բայց մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի համար, որը պետք է ընթանա համանախագահների առաջարկությունների հիման վրա և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ առաջընթացի համար»:

7or.am