Լրահոս

16.07.2018 13:21


Արմավիրում 13-ամյա երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն

Արմավիրում 13-ամյա երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն

SHAMHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «աջ ոտքում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 13-ամյա Միլենա Խ.ն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս հայրը՝ 43-ամյա Ռուբեն Խ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, երեկոյան իրենց տան բակում իր ազգական՝ համագյուղացի, 15-ամյա Անդրանիկ Ս.-ն բակում սեղանի վրա դրված օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակել է իր աղջկա աջ ոտքին, ինչի պատճառով էլ երեխան մարմնական վնասվաք է ստացել։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկի 8-րդ դասարանում, իսկ Անդրանիկ Ս.-ն՝ Արմավիրի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։

Այս խորագրի վերջին նյութերը