Արարատի մարզում բախվել են Opel-ները. 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Դալար գյուղում բախվել են Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Մարտիրոս Բաղրամյանի վարած Opel մակնիշի 08 ՍՍ 737 համարանիշի և Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Սահակյանի վարած Opel մակնիշի 34 TC 204 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սահակյանի ուղևոր՝ համագյուղացի, 12-ամյա Անի Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր Ա. Սահակյանը վարորդ Ա. Սահակյանի աղջիկն է։ Հիվանդանոցից հայտնեցին, որ վթարի հետևանքով ևս 2 երեխա տեղափոխվել է իրենց մոտ, որոնց ինքնությունը ոստիկանությունը պարզում է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։