Քաղաքական

16.07.2018 15:30


Միայնակ Գայլի եղբայրն ազատ է

Միայնակ Գայլի եղբայրն ազատ է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է։ a1plus.am-ը հայտնում է, որ քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման։ Իսկ մեղադրողը միջնորդել էր Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ Խորենացիի դեպքերով զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանի վահանը քաշելու համար։

Պաշտպան Արա Ղարագյոզյանը նշում է, որ Արարատ Խանդոյանը ենթարկվել է քաղաքական հետապնդման նախկին իշխանությունների կողից և ապօրինի կալանքի տակ պահելու բոլոր որոշումները բողոքարկվել է Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը։ Դատարանն այն ընդունել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը