Գետք-Ղարիբջանյան ճանապարհին «ՎԱԶ-2114»-ը բախվել է սյանը․ կա տուժած
Հուլիսի 16-ին, ժամը 23:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շատպօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: