Ադրբեջանի նախագահը շուտով կայցելի Մոսկվա. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան
Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ասել է, թե նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելելու է Ռուսաստան։ Քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների հրատապ հարցերը և համապատասխան փաստաթղթերը։ Չնայած ամառային սեզոնին, մենք լարված աշխատանք ենք կատարում»,-ասել է դեսպանը։
Բոչարնիկովն այժմ գտնվում է Մոսկվայում և Մոսկվայում է հարցազրույց տվել ադրբեջանական APA գործակալությանը։
Դեսպանն ասել է, թե մեկ ամիս է ինչ Ադրբեջանում դեսպան է նշանակվել, և առաջին տպավորությամբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, տնտեսական համագործակցությունը զարգանում է, երկկողմ հարաբերություններում շատ հարցեր կան։
Նրա խոսքով՝ շատ կարևոր են գործարարների և տնտեսական բլոկի նախարարների հանդիպումները։
Խոսելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների մասին՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն ասել է, թե քաղաքական հարաբերությունները շատ լավ են զարգանում։
«Ամեն ինչ հենվում է մեր նախագահների անձնական և փոխվստահելի հարաբերությունների վրա, դա տարածվում է մեծ քաղաքական հարաբերությունների բոլոր մակարդակների վրա, ուստի ես լավատես եմ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ապագայի հարցում»,-ասել է Բոչարնիկովը։

Աղբյուրը՝ Ազատություն