Լրահոս

18.07.2018 16:19


«Դարաշրջան»-ն ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում (լուսանկար)

«Դարաշրջան»-ն ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում (լուսանկար)

Երկրագնդում հայկական ամենամեծ՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կրկին կուրախացնի Երևանյան հանդիսատեսին իր խիտ համերգային ծրագրով: Հուլիսի 27-ին Օպերային թատրոնի բեմը կլցվի ակադեմիայի հարյուրավոր սաներով ՝ նոր ու բազմաժանր «Դարաշրջան» ծրագրով:

Արվեստի մյուս կարևոր իրադարձությունը՝ «Դվին 2018» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կազմակերպվում է Ակադեմիայի կողմից, նպատակ է հետապնդում բացահայտել նոր անուններ և կերտել նրանց համար բեղմնավոր պարային ճանապարհ: Մրցույթի մեկնարկը տրված է, իսկ արդյունքները կամփոփվեն օգոստոսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մայրաքաղաքի պարասեր հասարակությունը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում սիրված Ակադեմիայի բոլոր նախաձեռնություններին:

Ինչպես միշտ Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիան իր երախտագիտությունն է հայտնում գործունեության մշտական գլխավոր աջակից Դվին արտադրական կազմակերպությանը ՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի:

Այս խորագրի վերջին նյութերը