Լրահոս

18.07.2018 17:23


Սյունիքում խոտհունձ կատարողները ЗИЛ մակնիշի բեռնատարով գլխիվայր շրջվել են. կա 1 զոհ

Սյունիքում խոտհունձ կատարողները ЗИЛ մակնիշի բեռնատարով գլխիվայր շրջվել են. կա 1 զոհ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղի վարչական տարածքին պատկանող սարահանդում ЗИЛ մակնիշի 34 VO 562 համարանիշի՝ խոտով բարձված բեռնատարը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի հիվանդանոց։

աստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Վայոց Ձորի մարզի բնակիչներ են և նրանք եկել էին սարահանդ՝ խոտհունձ կատարելու։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը