Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա
Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ցանկացած կառուցողական շփում կողմերի միջեւ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը:
Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը չի մեկնաբանում երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունենում առանց իր մասնակցության, սակայն, հաշվի առնելով, որ Ռուսաստանը եւս կապ ունի այս թեմայի հետ եւ ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, Զախարովան նշել է. «Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի ընդհանուր նպատակին եւ հակամարտության կարգավորմանը: Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ կողմերը գնահատում են որպես քայլ՝ ուղղված ամբողջական կարգավորմանը կամ թեկուզ երկխոսության շարունակությանը»: