Աշխարհ

18.07.2018 22:35


Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող է մահացել

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող է մահացել

Հուլիսի 17-ին մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, լեյտենանտ Աղալամալըև Սելիմը (Ağamalıyev Səlim)։ Այս մասին տեղեկանում ենք սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից։

Ըստ նշված տեղեկությունների լեյտենանտ Աղամալըևը փորձել է փրկել ծովում խեղդվող ընկերոջը, սակայն ինքն է խեղդվել։ Նշվում է, որ Աղամալըևը ներքին զորքերի բարձրագույն ռազմական դպրոցը ավարտել էր այս տարի։

Բաց աղբյուրներից հայտնի է դարձել 2018-ին մահացած ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 19-ը զինծառայողի մասին, որոնցից 9-ը ոչ մարտական կորուստներ են։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը