Լրահոս

19.07.2018 09:46


Գեղարքունիքում 50-ամյա կինը տան անասնագոմում ինքնասպան է եղել

Գեղարքունիքում 50-ամյա կինը տան անասնագոմում ինքնասպան է եղել

Հուլիսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել Սևանի շտապօգնության հերթապահ խմբից, հայտնելով, որ կանչով մեկնել են մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ անասնագոմի տանիքում հայտնաբերել են կնոջ դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 50-ամյա Նարինե Հ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, հայնաբերվել է նաև նամակ, որում գրված է եղել․ «Իմ այս քայլում ոչ ոքի չմեղադրեք։ Մեր ընտանիքը միշտ էլ անհաշտ է եղել»։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը