Կրակոցներ են հնչել մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են հուլիսի 18-ին Էրեբունի վարչական շրջանում հրազենային վնասսվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ Արամ Բաբալյանն է, ով նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում եղել է մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում. որտեղ էլ նրա վրա կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ՝ 41-ամյա Ազատ Պետրոսյանը։
Ոստիկանությունը հայտնաբերել է Ա. Պետրոսյանին, այնուհետև խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տուժած Ա. Բաբալյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։