Աշխարհ

19.07.2018 20:16


Վենեսուելան իր ոսկու պաշարները ուղարկում է Թուրքիա

Վենեսուելան իր ոսկու պաշարները ուղարկում է Թուրքիա

Վենեսուելայի բնապահպանության և հանքարդյունաբերության նախարար Վիկտոր Կանոն հայտարարել է, որ իրենց երկրի ոսկու պաշարները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով այսուհետև վերամշակվելու են ոչ թե Շվեյցարիայում, այլ Թուրքիայում։

«Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերի միջև կնքվել է պայմանագիր։ Նման բան իրականացնում ենք դաշնակիցների հետ։ Հապա պատկերացրեք, եթե մեր ոսկիներն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Շվեյցարիա ուղարկեինք և հանկարծ դրանք այնտեղ մնային, ի՞նչ էր լինելու»,- նկատել է տվել նախարաը։

Վերջինս ընդգծել է, որ ոսկու պաշարները վերամշակելուց հետո հետ են ուղարկվելու Վենեսուելա։

Չի հրապարակվում, թե թուրքական որ ընկերություններում է լինելու վերամշակումը։

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Վենեսուելայում գրանցված մարդու իրավունքների խախտումներից հետո ԱՄՆ-ն անցել էր տնտեսական պաժամիջոցների կիրառմանը։ Վենեսուելայի նախագահն այդ քայլը որակել է որպես պատերազմի հրահրում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը