Լրահոս

19.07.2018 16:36


ՊՆ 22-ամյա ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հասակակից ուսուցչուհիների

ՊՆ 22-ամյա ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հասակակից ուսուցչուհիների

Երեկ՝ հուլիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Կամո Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 82 ԼD 007 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Մարիաննա Հարությունյանին և 34-ամյա Լիզա Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Մուրադյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորներն աշխատում են Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում՝ որպես ուսուցչուհիներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը