Աշխարհ

19.07.2018 23:15


Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկար)

Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկար)

Թուրքիայում հուլիսի 19-ից սկսած, տեղական ժամանակով 01։00-ից, դադարեցվել է շուրջ 2 տարի տևած արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը սահմանվել էր 2016թ ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր հետո՝ հուլիսի 21-ին։ Այնուհետև այն երկարաձգվել էր 7 անգամ։

Հուլիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ ընտրություններից առաջ իշխանությունները խոստացել էին վերացնել արտակարգ դրությունը։

Վերջինիս վերացման կապակցությամբ Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ- CHP) Մերսինի պատգամավոր Այթուղ Աթըջըն սափրել է իր մորուքը։ Նա մորուք էր պահել, որպեսզի իր բողոքը արտահայտի Թուրքիայում սահմանված արտակարգ դրության վերաբերյալ։

Աթըջըն մորուքը պահում էր արտակարգ դրության սահմանումից ի վեր։

Ընդ որում պատգամավորը իր երկար մորուքը սափրել է լրագրողների առջև՝ Թուրքիայի խորհրդարանի գեղեցկության սրահներից մեկում։

Աթըջըն լրագրողների հետ զրույցում ասել է. «2 տարին դժվար և երկար անցավ։ Մերսինի նման տեղում մորուք պահելը ինձ շատ հոգնեցրեց, սակայն ես աշխատում էի խոստումս պահել։ Իմ իրականացրած ակցիան խաղաղ էր և ոչ մեկին վնաս չտվեց»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը