Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ' Պալատ) հաղորդագրություն է ստացել փաստաբան Արա Զոհրաբյանից և փաստաբանական կազմակերպություն հանդիսացող «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊ ընկերությունից' ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից փաստաբանի համակարգիչն առգրավելու փորձի վերաբերյալ:
Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Պալատը դատապարտում է իրավապահ մարմինների բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են փաստաբանի գործունեության միջամտությանը, այդ թվում' նաև փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալների առգրավմանը:
Փաստաբանը պարտավոր է պահպանել փաստաբանական գաղտնիքը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային պայմանագրով պարտականություն է ստանձնել ապահովել փաստաբանի և նրա հաճախորդի ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը' նրանց մասնագիտական առնչությունների շրջանակներում:
Վերջերս ՀՀ ոստիկանությունը նոր գործելակերպ է որդեգրել' չթույլատրելով փաստաբաններին հանդիպել իրենց վստահորդներին, որոնք բերման են ենթարկված:
Վերոհիշյալ հարցերի քննարկման և լուսաբանման կապակցությամբ Պալատը հրավիրում է մամլո ասուլիս' 2010 թվականի փետրվարի 26-ին ժամը 12.00-ին' Պալատի գտնվելու վայրում' ք.Երևան, Զաքիյան 3:
Փաստաբանների պալատը դատապարտում է

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ