Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հնարավոր է ռազմատեխնիկական համագործակցություն
Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ֆրանսիական տարբեր ընկերությունների, այդ թվում՝ NAVAL ռազմարադյունաբերական ընեկրության ներկայացուցիչ, գլխավոր տնօրեն Էրվե Գիյուին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական Azertac լրատվական գործակալությունը։
ֆրանսիական NAVAL ընկերությունը զբաղվում է ռազմածովային տեխնիկայի արտադրությամբ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և ֆրանսիական ընկերության միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը։
Բացի այդ աղբյուրը հայտնում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը նպաստող պայմանների մասին։ Ադրբեջանական կողմը նշել է, որ ներկայումս ֆրանսիական կողմի հետ տարվում են աշխատանքներ հստակ նախագծերի վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ադրբեջանական Azeridefence.com լրատվակայքը հայտնել էր, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները, սակայն Ֆրանսիայի դեսպանությունը Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները կեղծ են, և Ֆրանսիան չի մատակարարելու Ադրբեջանին այնպիսի զինտեխնիկա, որը կարող է օգտագործվել Արցախում։

Աղբյուրը՝ razm.info