Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, ով ադրբեջանական սպառնալիքների պատճառով, հանգրվանել է Հայաստանում՝ որպես անվտանգ վայր, Երևանից նոր տեսանյութ է հրապարակել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, YouTube-ի իր պաշտոնական ալիքում բլոգերը հայտնում է, որ Հայաստանի իշխանություններն իրեն թույլատրել են պաշտոնապես հրապարակել իր գտնվելու վայրը:
«Էնպես եմ ցանկանում պառկել և քնել, սակայն գիտեմ, թե ինչքան եք սպասում նորության: Հայաստանի իշխանություններն ինձ ապահովել են կացարանով: Քանի որ ամառ է, խնդիր է բնակարան գտնելը: Ես անընդհատ վազքի մեջ եմ հյուրանոցից հյուրանոց, տնից տուն»,-ասել է բլոգերը:
Բլոգերը հայտնել է, որ այժմ վտանգ է սպառնում իր ընտանիքին և մտերիմներին, որոնց հանդեպ Բելառուսում հետապնդումներ են սկսել:
«Իմ բախտակիցը, ով անցել է նման իրավիճակի միջով, ինձ զգուշացնում էր, որ նրանք (Ադրբեջանը) կարող է գալ ոչ միայն իմ, այլ նաև ընտանիքիս և ընկերներիս ետևից: Ես ասում էի՝ ոչ հնարավոր չէ, հիմա 90-ականները չէ, որ 21-րդ դարն է, չի կարող նման բան լինել: Սակայն, ինչպես պարզվեց, ես թերագնահատում էի իրավիճակը: Նրանք եկան: Նրանք ուղղակի եկան իմ քաղաք, իմ թաղամաս և սկսեցին հարցուփորձ անել ինձնից, թե արդյոք գիտե՞ն Վլադիսլավ Մովսեսովին, որտեղ են ապրում իմ ընկերները, հարազատները: Քանի դեռ չեմ հրապարակել Արցախի վերաբերյալ տեսանյութս, նրանք օրենքով ինձ ոչինչ չեն կարող անել և սկսել են գործել «սև» ճանապարհով: Ինչն առավել հետաքրքիր է, ես չէի իմանա այդ ամենի մասին, եթե այդ հարցերի ընթացքում նրանք չհանդիպեին ընկերներիս: Հաջորդ օրը մայրս նկատել է, որ մեր շքամուտքի մոտ մարդիկ են շրջում: Այժմ այս ամենը կապված է ոչ միայն ինձ, այլև շրջապատիս հետ, ես պատրաստվում եմ գնալ մինչև վերջ, քանի որ գիտեմ, թե ինչից են նրանք վախենում, այդ բաներից մեկը ճշմարտությունն է»,-հավելել է Վլադ Մագան:
Բլոգերի փոխանցմամբ՝ չնայած ամենին Արցախի վերաբերյալ տեսանյութը շուտով հրապարակվելու է:
«Ես մեծ զեկույց եմ պատրաստում, որում արտացոլվում է, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցների միջոցով մանիպուլացնում մարդկանց և 21-րդ դարում մարդկանց տանջում հաշվեհարդարով»,-ասել է նա:
Ադրբեջան այցելած հայկական արմատներովբելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մովսեսովն, ով ահազանգում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, այժմ Հայաստանում է և իշխանությունները թույլ են տվել, որպեսզի հրապարակի իր գտնվելու վայրը:
Բլոգերը հիմա էլ ահազանգում է իր հարազատներին և մտերիմներին սպառնացող վտանգի մասին, սակայն նշում է, որ չի հանձնվելու և Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը «մերկացնելու» նպատակով շարունակելու է իր գործը:
Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, ով ադրբեջանական սպառնալիքների պատճառով, հանգրվանել է Հայաստանում՝ որպես անվտանգ վայր, Երևանից նոր տեսանյութ է հրապարակել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, YouTube-ի իր պաշտոնական ալիքում բլոգերը հայտնում է, որ Հայաստանի իշխանություններն իրեն թույլատրել են պաշտոնապես հրապարակել իր գտնվելու վայրը:
«Էնպես եմ ցանկանում պառկել և քնել, սակայն գիտեմ, թե ինչքան եք սպասում նորության: Հայաստանի իշխանություններն ինձ ապահովել են կացարանով: Քանի որ ամառ է, խնդիր է բնակարան գտնելը: Ես անընդհատ վազքի մեջ եմ հյուրանոցից հյուրանոց, տնից տուն»,-ասել է բլոգերը:
Բլոգերը հայտնել է, որ այժմ վտանգ է սպառնում իր ընտանիքին և մտերիմներին, որոնց հանդեպ Բելառուսում հետապնդումներ են սկսել:
«Իմ բախտակիցը, ով անցել է նման իրավիճակի միջով, ինձ զգուշացնում էր, որ նրանք (Ադրբեջանը) կարող է գալ ոչ միայն իմ, այլ նաև ընտանիքիս և ընկերներիս ետևից: Ես ասում էի՝ ոչ հնարավոր չէ, հիմա 90-ականները չէ, որ 21-րդ դարն է, չի կարող նման բան լինել: Սակայն, ինչպես պարզվեց, ես թերագնահատում էի իրավիճակը: Նրանք եկան: Նրանք ուղղակի եկան իմ քաղաք, իմ թաղամաս և սկսեցին հարցուփորձ անել ինձնից, թե արդյոք գիտե՞ն Վլադիսլավ Մովսեսովին, որտեղ են ապրում իմ ընկերները, հարազատները: Քանի դեռ չեմ հրապարակել Արցախի վերաբերյալ տեսանյութս, նրանք օրենքով ինձ ոչինչ չեն կարող անել և սկսել են գործել «սև» ճանապարհով: Ինչն առավել հետաքրքիր է, ես չէի իմանա այդ ամենի մասին, եթե այդ հարցերի ընթացքում նրանք չհանդիպեին ընկերներիս: Հաջորդ օրը մայրս նկատել է, որ մեր շքամուտքի մոտ մարդիկ են շրջում: Այժմ այս ամենը կապված է ոչ միայն ինձ, այլև շրջապատիս հետ, ես պատրաստվում եմ գնալ մինչև վերջ, քանի որ գիտեմ, թե ինչից են նրանք վախենում, այդ բաներից մեկը ճշմարտությունն է»,-հավելել է Վլադ Մագան:
Բլոգերի փոխանցմամբ՝ չնայած ամենին Արցախի վերաբերյալ տեսանյութը շուտով հրապարակվելու է:
«Ես մեծ զեկույց եմ պատրաստում, որում արտացոլվում է, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցների միջոցով մանիպուլացնում մարդկանց և 21-րդ դարում մարդկանց տանջում հաշվեհարդարով»,-ասել է նա:
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մովսեսովն, ով ահազանգում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, այժմ Հայաստանում է և իշխանությունները թույլ են տվել, որպեսզի հրապարակի իր գտնվելու վայրը: